Հանդիպել են Արցախի նախագահն ու Սամվել Կարապետյանը․ ինչ հարցեր են քննարկել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր Երևանում հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ, բարերար Սամվել Կարապետյանին, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։
«Շնորհակալություն հայտնելով Արցախում իրականացված հումանիտար ծրագրերի համար՝ նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ հետպատերազմյան ժամանակահատվածի խնդիրներն արագ և արդյունավետ հաղթահարելու համար շատ կարևոր է սփյուռքահայության կողմից գործնական ու շարունակական քայլերի իրականացումը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող խնդիրներ:
Սամվել Կարապետյանը նշել է, որ «Տաշիր» ընկերությունների խումբը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր գտնվում է արցախահայության կողքին և առաջիկայում ևս պատրաստվում է մեծածավալ ծրագրեր իրականացնել` ուղղված Արցախի վերազարթոնքին:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Իրանում հանրությունը քննարկում է Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմի պարագայում գործողությունների սցենարը․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Պարսկալեզու որոշ հրապարակումներում քննարկվում է Ադրբեջանի դեմ...
Ֆրանսիան կօգնի Ադրբեջանին ականազերծում իրականացնելու գործում
Ադրբեջանի Հանրապետության տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) վարչության նախագահ Վուգար Սուլեյմանովը հանդիպել...
Փաշինյանը Պուտինին շնորհավորական և ցավակցական ուղերձներ է հղել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պետական դումայի ըն...