Ադրբեջանը փորձում է մարդկանց հույզերի վրա ազդել. Ալեն Սիմոնյանը` ավտոբուսի դեպքի մասին
Ադրբեջանը մանր գործողություններով փորձում է մարդկանց նյարդայնացնել, մարդկանց հույզերի վրա ազդել։ Այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` մեկնաբանելով երեկ Գորիս–Կապան ճանապարհին արցախցի երեխաներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված` ադրբեջանցիների կատարած գործողությունները։
Սեպտեմբերի 17-ին ադրբեջանցիները կանգնեցրել էին հայկական պեհամարանիշով ավտոբուսը, որը տեղափոխելիս է եղել արցախցի երխաների։ Ադրբեջանցի զինվորականը մեքենայի վրայից քերել էր Արցախի դրոշը, ապա ավտոբուսի մեջ նստած երեխաներին «սովորեցրել», թե ումն է Արցախը։
«Կարծում եմ` որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը»,– ասաց Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ Սիմոնյանը Գյումրիում է քաղաքի օրվա միջոցառումներին մասնակցելու համար։ Նա այնտեղ է մեկնել ընտանիքով։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Բաթումում մոտ 3-4 ժամ անակնկալ «անհետացել» է. «Փաստ»
«Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց էր կատարել Վրաստանի Հանրապետություն, որն ավարտվել էր Բաթում քաղաքում, ըստ պաշտ...
Քննադատությունից չեմ վախենում, ճիշտ որոշում եմ կայացրել. Ալեն Սիմոնյանը` պարգևավճարների մասին
Անկախության տոնի առիթով ԱԺ պատգամավորներին պարգևավճարներ է տրվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ։ Այսօր Գյումրիում լր...
«Ծախելով մինչև ո՞ւր է հասնելու,Ալիևն ո՞վ է, որ ծիծաղի իմ ազգի վրա». Շուռնուխցի կինը՝ France 24-ի թղթակցին
Պատերազմից տասն ամիս անց, որի հետևանքով Ադրբեջանը կարողացավ վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղի շրջանի նկատմամբ,...
Ադրբեջանը բողոքի նամակներ է ուղղել ՌԴ ՊՆ-ին և Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատարությանը
Այլ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք և նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել «Ադրբեջանի տարածք» առ...