Քննադատությունից չեմ վախենում, ճիշտ որոշում եմ կայացրել. Ալեն Սիմոնյանը` պարգևավճարների մասին
Անկախության տոնի առիթով ԱԺ պատգամավորներին պարգևավճարներ է տրվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ։ Այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ինքը` Սիմոնյանը։
ԱԺ նախագահը պնդեց` քննադատությունից չի վախենում ու վստահ է, որ ճիշտ որոշում է կայացրել։
«30-ամյակի առիթով ամբողջ պետական ապարատի բոլոր աշխատակիցները, իմ տեղեկություններով, ստանալու են այդ վճարը, և ես որոշում եմ կայացրել, որ ԱԺ–ի աշխատակազմն ու պատգամավորները նույնպես պետք է ստանան այդ վճարումները»,– ասաց նա։
ԱԺ նախագահը նշեց, որ լսել է ընդդիմադիր պատգամավորների հայտարարությունները պարգևավճարները բյուջե վերադարձնելու, ապա բարեգործական տարբեր նպատակների ուղղելու մասին։
Արձագանքելով ընդդիմությանը` Սիմոնյանը հայտարարեց` այդ որոշումը սակարկելը տեղին չի համարում, քանի որ իր համոզմամբ, ցանկության դպքում ընդդիմությունն առանց պարգևավճարների սպասելու էլ կարող էր գումարներ գտնել բարեգործական նպատակների համար։
«Իրենք իրենց մեջ որ փնտրեն, շատ տարբեր գումարներ կարող են գտնել, որ պետք է բյուջե վերադարձնեին շատ ավելի շուտ, այլ ոչ թե այս մի քանի հարյուր հազար դրամի մասին մտածեին։ Իսկ եթե ինչ–որ բան էին ուզում անեին, ես վստահ եմ` իրենց մեջ կկարողանան գտնել, օրինակ, ինչ–որ սահմանամերձ գյուղում դպրոց կառուցելու համար»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է պարգևավճարների համակարգին, Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այն նախկինը չէ, քանի որ իրենց հաջողվել է ինչ–որ չափով բալանսի բերել ու համակարգել բյուջեից կատարվող այդ ծախսերը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Բաթումում մոտ 3-4 ժամ անակնկալ «անհետացել» է. «Փաստ»
«Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց էր կատարել Վրաստանի Հանրապետություն, որն ավարտվել էր Բաթում քաղաքում, ըստ պաշտ...
«Ծախելով մինչև ո՞ւր է հասնելու,Ալիևն ո՞վ է, որ ծիծաղի իմ ազգի վրա». Շուռնուխցի կինը՝ France 24-ի թղթակցին
Պատերազմից տասն ամիս անց, որի հետևանքով Ադրբեջանը կարողացավ վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղի շրջանի նկատմամբ,...
Ադրբեջանը փորձում է մարդկանց հույզերի վրա ազդել. Ալեն Սիմոնյանը` ավտոբուսի դեպքի մասին
Ադրբեջանը մանր գործողություններով փորձում է մարդկանց նյարդայնացնել, մարդկանց հույզերի վրա ազդել։ Այսօր Գյումրիում լրագրո...
Ադրբեջանը բողոքի նամակներ է ուղղել ՌԴ ՊՆ-ին և Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատարությանը
Այլ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք և նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել «Ադրբեջանի տարածք» առ...