Քոչարյանին դատարանը թույլ չի տվել մեկնել Մոսկվա
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել.
«Ինչպես հայտնի է, ՌԴ իշխող կուսակցությունը՝ «Եդինայա Ռոսիան», շուրջ մեկ շաբաթ առաջ Մոսկվա այցելելու հրավեր էր ուղարկել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ակնկալվում էր, որ սեպտեմբերի 19-ին մեկնարկող այցի ընթացքում ռուսական կողմի հետ կքննարկվեին ոչ միայն միջկուսակցական համագործակցության, այլեւ լայն շրջանակի այլ հարցեր։ Սակայն ՀՀ առաջին ատյանի դատարանն մերժեց արտոնել Ռոբերտ Քոչարյանի մեկնումն արտերկիր։
Մենք պարտադրված ենք չեղարկել այցը։ Դատարանի կողմից մերժման որեւէ իրավական պատճառ չկար, քանի որ Նախագահ Քոչարյանն արդեն մի քանի անգամ մեկնել է Մոսկվա, եւ դատարանը որևէ խնդիր չի արձանագրել։ Ականատեսն ենք դատարանի վրա իշխանության հերթական ճնշման, ինչն ուղղված է «Հայաստան» դաշինքի քաղաքական գործունեության սահմանափակմանը։
Տեղի ունեցողը, գնահատում ենք որպես իշխանության նեղ անձնական քինախնդրության հերթական դրսեւորում եւ պետական մտածելակերպի կատարյալ բացակայության նոր ապացույց»։
Նմանատիպ հոդվածներ
Մինչև հոկտեմբերի 15-ը աշխատողները կարող են առանց թեստավորվել գնալ աշխատանքի. իրավաբանը` օրենքի մասին
Հոկտեմբերի 1-ից հետո աշխատող քաղաքացիների կողմից, որպես պատվաստմանն այլընտրանք ներկայացվող 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացա...
«Անուղղելի են սրանք»․ Գեղամ Մանուկյանը հրապարակել է որպես պարգևավճար իրեն փոխանցված «սիմվոլիկ» գումարի չափը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անուղղելի են սրանք։ Քիչ առաջ, ի շա...
Մահացել է երգիչ Հայկոն
Միքայելյան հիվանդանոցից տեղեկացանք, որ քիչ առաջ մահացել է երգիչ, երգահան Հայկոն։ Նա 48 տարեկան էր: Auroranews-ը կապ հաստ...
Բա չիմանաս՝ ինչի դեմ ես գոռգոռում․ Նաիրի Սարգսյանը՝ միջոցառմանը ծանոթ չլինելով բոյկոտ կազմակերպելու մասին
Նաիրի Սարգսյանը քիչ առաջ հանդիպեց Կառավարության առջև բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների հարազատների հետ։ Նա...