Opel մակնիշի ավտոմեքենայով վթարի են ենթարկվել ՊՆ զինծառայողներ
Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Ավետիս Բզնունին իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 23 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Shamshyan-ի հաղորդմամբ վթարի հետևանքով Ա. Բզնունին, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Գարիկ Գրիգորյանն ու Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Արմեն Վահանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները, քանի որ պարզվել է, որ վարորդն ու վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից 25-ամյա տղան մահացել է
Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, հիվանդանոցում մահացել է Երևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Արմեն Դրմոյանը։ Ինչպես հայտնում է Sha...
Հրդեհ՝ Արա լեռան լանջին. 3 մարտական հաշվարկ դեպքի վայր է մեկնել
Սեպտեմբերի 13-ին, ժամը 17։14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արա լեռան լանջին ծ...
Զինված ուսանող է բերման ենթարկվել մետրոյի Գարեգին Նժդեհի կայարանից
Սեպտեմբերի 13-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներ...
Թուրքիան կրկին կրակի մեջ է․ անտառային նոր հրդեհներ են բռնկվել
Թուրքիայի Թունջելիի (Դերսիմ) նահանգի Օվաջըքի շրջանի Յայլագյունու (քրդ․՝ Սևքու) և Օթուլբահչե (քրդ․՝ Խեզքու) գյուղերի միջև...