«Երրորդ, թե չորրորդ մարզման ժամանակ քիթս կոտրեցին». Պուտինն օլիմպիականներին պատմել է՝ ինչու է թողել բռնցքամարտն ու ըմբշամարտով զբաղվել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է մանուկ հասակում բռնցքամարտի մարզումների մասին և հիշել, թե որ պահին է որոշել թողնել դրանք և սկսել զբաղվել ըմբշամարտով:
«Երրորդ, թե չորրորդ մարզման ժամանակ քիթս կոտրեցին», - ասել է նախագահը Կրեմլում օլիմպիական մարզիկների հետ զրույցում:
Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ ինքը դաստիարակվել է հասարակ ընտանիքում, «և ապրում էր բակում»:
«Ես ոչ մի տեղ, ոչ մի բժշկի մոտ չեմ գնացել: Բայց անհնար էր նույնիսկ մատով դիպչել քթիս: Կոտրված էր: Ինչպես հետագայում պարզվեց, այն կոտրված էր: Քիթս գերաճել էր, և ես որոշեցի, որ պետք է ըմբշամարտով զբաղվեմ», - ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը ձյուդոյի և սամբոյի սպորտի վարպետ է:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիներն ամեն ինչ անում են աշխարհին ցույց տալու, որ հայ ժողովուրդ գոյություն չունի․ չկա ոչ հայկական պատմություն, ոչ մշակույթ
Ադրբեջանցիներն ամեն ինչ անում են աշխարհին ցույց տալու, որ հայ ժողովուրդ գոյություն չունի․ չկա ոչ հայկական պատմություն, ո...
Ադրբեջանը բողոքի նամակներ է ուղղել ՌԴ ՊՆ-ին և Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատարությանը
Այլ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք և նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել «Ադրբեջանի տարածք» առ...
ՊԲ մարտունակությունը պետք է վերականգնել. սա պետք է լինի ցանկացած հրամանատարի առաքելությունը. Տիգրան Աբրահամյան
Գեներալ Արզումանյանը պատերազմի ծանր փուլում ստանձնեց ՊԲ հրամանատարի առաքելությունը, լրիվ այլ հարթության մեջ, մեկ այլ բար...
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...