ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հրապարակել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետաքննության մասին առաջին փաստաթուղթը
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հրապարակել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետաքննության մասին առաջին փաստաթուղթը: Նախօրեին այն հրապարակվել էր գերատեսչության կայքում։
Փաստաթուղթը թվագրված է 4 Ապրիլ 2016. դրանում տեղ է գտել Լոս Անջելեսում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության աշխատակցի հետ ՀԴԲ գործակալի զրույցի թարգմանությունը այն անձանց հետ նրա շփումների մասին, որոնք լոգիստիկ աջակցություն են տրամադրել մարդատար օդանավեր առևանգողներին: Խոսակցությունը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերին։
Փաստաթղթում մանրամասն նկարագրված են բազմաթիվ կապեր և վկայություններ, որոնք ՀԴԲ-ի կասկածներն են առաջացրել Օմար Ալ Բայումիի վերաբերյալ: Սաուդացին, իբր, եղել է ուսանող Լոս Անջելեսում, սակայն ՀԴԲ-ն նրան կասկածում է սաուդյան հետախուզության գործակալ լինելու մեջ։ Փաստաթղթում նշվում է, որ նա խորապես ներգրավված է եղել «ուղևորությունների, բնակարանների և ֆինանսավորման օգնության» ապահովման մեջ, որպեսզի օգնի երկու առևանգողներին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր էր ստորագրել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության Հետաքննությունների համերկրային բյուրոյի հետաքննության հետ կապված փաստաթղթերի գաղտնազերծման մասին:
Ավելի վաղ զոհերի հարազատները պահանջել են գաղտնազերծել փաստաթղթերը, որոնք կապված են հարձակումների հետ։ Մոտ 1,8 հազար մարդ Բայդենին նամակ է գրել՝ պահանջելով հանել փաստաթղթերի գաղտնիության մակագիրը։ Նրանք կարծում են, որ դրանցում տեղեկություններ կան, որոնք թույլ են տալիս ապացուցել Սաուդյան Արաբիայի ղեկավարության մասնակցությունը ահաբեկչություններին։
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը ։
Նմանատիպ հոդվածներ
Յուրաքանչյուր 10 պատվաստվողից մեկին կտրվի մշակութային միջոցառման տոմս, որից նա իրավունք ունի օգտվել մինչև տարվա վերջ. Հայկական ժամանակ
Պատվաստվող հանրությանը միջոցառումների եւ մշակութային հաստատություններ այցելելու տոմսեր տրամադրելու կարգն արդեն պատրաստ է...
Ինչ խորհուրդ է տվել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դպրոցականներին
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Դպրոցականները հաճախ են հարցնում, թե իրենց ինչի...
Արցախի դատախազությունը պատասխանել է Lևոն Հայրապետյանի աղջկան. նախաքննությունը կվերսկսվի
Առաջիկայում որոշում է կայացվելու քրեական գործով նախաքննությունը վերսկսելու մասին, նշված է Արցախի դատախազության տարա...
Արմեն Չարչյանի մոտ ախտորոշվել է թոքաբորբ. վիճակը ծանր է. NEWS. am
Բացի սրտի խնդրից «Իզմիրլյան» Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չ...