Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. կասկածյալը պահածոների գործարանի տնօրեն է, վիրավորը՝ անհատ ձեռներեց. Shamshyan. com
Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, ոստիկանությա Բաղրամյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 00։30-ի սահմաններում Քարակերտ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, գյուղ են մեկնել ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել նույն գյուղի բնակիչներ՝ 46-ամյա Լայերտ Մնացականյանի և 38-ամյա Հրայրիկ Հակոբյանի միջև, որի ընթացքում Լ. Մնացականյանին պատկանող սննդի կետի տարածքում Հ. Հակոբյանը իր անվամբ գրանցված «ԱՏԱ ԱՐՄՍ» տիպի 12 մմ տ/չ որսորդական ողորկափող հրացանով կրակոցներ է արձակել օդ, ինչի արդյունքում, ըստ նախնական տեղեկությունների, ոչ կրակելու հետևանքով դեռևս անհայտ պայմաններում Լ. Մնացականյանը դեմքի շրջանում վնասվածք է ստացել։
Փաստի առթիվ ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հ. Մնացականյանն ու Հ. Հակոբյանը հրավիրվել են ոստիկանության Բաղրամյանի բաժին, ապա բաց են թողնվել։
Հայտնաբերվել է նաև հրացանը, հետաքննիչի որոշմամբ էլ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հակոբյանը Քարակերտ գյուղի պահածոների գործարանի տնօրենն է, իսկ Լ. Մնացականյանը անհատ ձեռներեց է։
Նմանատիպ հոդվածներ
4 կիլոգրամ ոսկի և 2,6 միլիոն դոլար. Վրացի կինը կողոպտել է իրաքցի գործարարին և փախուստի դիմել
Վրացի կինը 4 կիլոգրամ ոսկի և 2,6 միլիոն դոլար է գողացել իրաքցի գործարարից: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջո...
Խոշոր ավտովթար Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին. քարով բարձված КАМАЗ-ը կողաշրջվել է. shamshyan. com
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում, 32-ամյա Պարույ...
Ադրբեջանում առաջին անգամ կանցկացվեն Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի համատեղ վարժանքներ
Ադրբեջանում առաջին անգամ կանցկացվեն Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների «Երեք եղբայր -2021» մ...
Վարդենիսում անհետացած ժամկետային զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. Armenia Today
Վարդենիսի տարածքում մայիսից անհետացած ժամկետային զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին Armenia...