ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղադրվում է սպասվելիք «գունագեղ» տոնակատարության բեմահարթակը
Հանրապետության հրապարակում մեկնարկել են բեմահարթակի տեղադրման աշխատանքները՝ սեպտեմբերի 21-ի նախատեսված միջոցառման համար:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 8-ին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ «տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»։ Հայտարարությունը հասարակության լայն շրջանում դժգոհության մեծ ալիք բարձրացրեց․ զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև ընդիմադիր գործիչները համացանցում ֆլեշմոբ սկսեցին՝ միջոցառումը չեղարկելու պահանջով։
Տեսանյութը` Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբուքյան էջից: