Լևոն Բարսեղյանը` Գյումրու քաղաքապետի թեկնածու. հայտնի է, թե որ դաշինքով է հանդես գալու
Գյումրու ավագանու ամենաակտիվ անդամներից մեկը՝ ընդդիմադիր ԳԱԼԱ խմբակցության անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն այսօր ֆեյսբուքյան գրառում է արել և հայտնել, որ մասնակցելու է Գյումրու ՏԻՄ ընտրություններին, որպես քաղաքապետի թեկնածու:
«Էրթա՞մ ձեզի համար դաշինք բերեմ։
«Հայրաքաղաք» դաշինք.
Ռամկավար Ազատական կուսակցություն եւ «Ժառանգություն» կուսակցություն։
1. Լեւոն Բարսեղյան
2. Հովիկ Կարապետյան
3. Հասմիկ Պետրոսյան
Թղթերը հանձնվում են շաբաթ օրը»։
Հավելենք, որ երեկ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր Գյումրու ՏԻՄ ընտրություններին իր մասնակցության մասին։ Նա հրապարակել էր իրեն տրված տեղեկանքը՝ Տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացի հանդիսացող թեկնածուի՝ տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամիս հաշվառված լինելու մասին։ Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր, թե քաղաքապետի՞ թեկնածու է առաջադրվելու, որին ի պատասխան՝ Լևոն Բարսեղյանը հորդորել էր․ «Դիմացեք՝ կուսակցությունները որոշեն, առաջարկել եմ միավորվել, այդ դեպքում՝ այո»։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Գումարը 45 րոպեով ենք գցել հաշվին ու հանել, իսկ տան համասեփականատեր լինելու մասին չենք իմացել. Խաչատրյանը` չհայտարարագրված միջոցների մասին
Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանից «Իրազեկ քաղաքաց...
Պեսկովի պատասխանը` պատերազմի մասին Զելենսկու հայտարարությանը
Կրեմլում «ցավով» են ընդունել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լիամասշտաբ պատեր...
Արցախի ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը հրաժարականի դիմո՞ւմ է ներկայացրել. մանրամասներ
Հայկական մամուլում տեղեկություններ են տարածվում, որ Արցախի ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը հրաժարականի դիմում է...