Կրակոցներ ու դանակահարություն Կոտայքի մարզում. կա վիրավոր. կասկածյալը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող է. Shamshyan. com
Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, կրակոցներ և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Գրիգոր Ս.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի Կոտայք գյուղից:
Մինչ բժիշկները վիրավորին անհրաժեշտ բուժօգնութունն էին ցուցաբերում, Կոտայքի մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետ Ա. Զոհրաբյանի, Կոտայքի բաժնի պետ Ս. Ռուստամյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներով պարզել են, որ նույն օրը Կոտայք գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտ կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գրիգոր Ս.-ին դանակով հարվածել է Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Արա Գ.-ն, ով այնուհետև իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել:
Կոտայքի մարզի ոստիկաններն ու ապա նրանց միացած Աբովյանի քննչական բաժնի քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են ինքնաձիգի թվով 3 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտների պարկուճներ, որից հետո Արա Գ.-ն ոստիկանների ու քննիչների կողմից ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արա Գ.-ն, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, ոստիկաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող Կալաշնիկով ինքնաձիգը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Մանրամասները կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Գողություններ՝ Գեղարքունիքի մարզում. «Դուք դրախտում տեղ չունեք» հատուկ օպերացիան ղեկավարել է «Շերլոկ Հոլմսը». Shamshyan. com
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյանի), ոստիկանության Սևանի...
Պարզվել է Կոտայքի դանակահարության ու կրակոցների պատճառը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդել Կոտայք գյուղում տեղի ունեցած դանակահարության դեպքի վերաբերյալ։ Քննչա...
Եգիպտոսում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 12 մարդ
Շարմ էլ Շեյխից դեպի Կահիրե ընթացող ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 12 մարդ: Ավտովթարի զոհերի շրջանում կա մի քանի երեխ...
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Ford-ը բախվել է ապառաժ քարեր տեղափոխող КамАЗ-ի հետնամասին. կա վիրավոր. Shamshyan. com
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզ...