Սպանության փորձ՝ Երևանի կենտրոնում
2021թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21:00-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «որովայնի, վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Երևանի Թումանյան փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի 25-ամյա բնակիչը:
ՔԿ-ից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:25-ի սահմաններում, Թումանյան փողոցի մայթեզրում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ եղած կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել երիտասարդին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր: Առգրավվել է տուժողի հագուստը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել մի շարք անձինք:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմը զոհ ունի․ ՊՆ-ը հայտարարություն է տարածել
Սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգայ...
Քիչ առաջ ադրբեջանիցիները կրակել են Կարմիր Շուկայի ուղղությամբ, վնասել բնակելի շենք
Մոտ մեկ ժամ առաջ Ադրբեջանի զինծառայողները կրակոցներ են արձակել Արցախի Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ, կրակոցների հետեւա...
Ադրբեջանական կողմը կրակ է բացել Կարմիր շուկայի դիրքերի ուղղությամբ․ ոչ պաշտոնական
Ադրբեջանի զինված ուժերն օկուպացված Շեխեր գյուղից գնդակոծել են Կարմիր Շուկա գյուղի հարակից հայկական դիրքերը: Այս մասին հա...
ԹԱՐՄԱՑՎԱԾ․ 30 վիրավոր, նրանցից մեկի վիճակը ծանր է․ նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր վթարից
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝...