Ինչո՞ւ է Վահե Հակոբյանը հանդիպել Բակո Սահակյանին. «ՓԱՍՏ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի Հանրապետության օրվան նվիրված հատուկ նիստին մասնակցելու նպատակով Արցախ է մեկնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը: Ընդ որում, ուշագրավ է, որ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն իրենց հաշվին Ստեփանակերտ են մեկնել «նախատեսվածից» մեծ պատվիրակությամբ:
Բացի հատուկ նիստին մասնակցելուց, ընդդիմադիր գործիչները նաև մի շարք հանդիպումներ են ունեցել: Մասնավորաբար, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ հարցերի բավական լայն շրջանակ է քննարկվել:
Ի դեպ, ուշագրավ է, որ հատկապես վերջին շրջանում ընդդիմադիր գործիչները էլ ավելի են ակտիվացրել շփումները Արցախի նախկին նախագահների հետ: Կարծիք կա, որ ոչ ոք որևէ հույս չունի, թե գործող իշխանությունները Արցախում կարող են դրական որևէ բան փոխել, ուստի մեծապես կարևորվում են Արցախի նախկին ղեկավարների ներուժն ու գործոնը»:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
Արարատ Միրզոյանի առաջին սայթաքումը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արարատ Միրզոյանի՝ արտաքին գործերի նախարար նշանակվելուց 11 օր անց նա արդեն իր առաջին սայթա...
Ո՞ր երկիրն է տվել կես միլիոն ֆունտ ստերլինգ ՝ ԼՂ-ն ականազերծելու համար
Միացյալ Թագավորությունը կես միլիոն ֆունտ ստերլինգ է հատկացրել Լեռնային Ղարաբաղում և ԼՂ շուրջ ականազերծման աշխատանքներին...
Իշխանությունների նպատակը. Սեյրան Օհանյանին կմեկուսացնեն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունում ՍեյրանՕհանյան...