Իշխանությունների նպատակը. Սեյրան Օհանյանին կմեկուսացնեն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունում ՍեյրանՕհանյանի մասով աշխատանքներ են տարվում, և նպատակը նրան խորհրդարանի աշխատանքներից մեկուսացնելն է։ Բանն այն է, որ ՀՔԾ-ում այս պահին վերջինիս մասով մեկ քրեական գործ է առկա՝ «Ձորահէկ» ՓԲԸ -ի գործով, որով վերջինս ներգրավված է որպես մեղադրյալ: Եվ, ահա, այս դեպքին զուգահեռ Գլխավոր դատախազի տեղակալը Վերաքննիչ դատարանում բողոք է ներկայացրել՝ խնդրելով բեկանել «Մարտի 1»-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին արդարացնելու որոշումը, գործը վերադարձնել դատարան՝ նոր քննության, և այս գործով մեղադրյալ է կրկին Սեյրան Օհանյանը:
Ստացվում է՝ 2 քրեական գործով նա որպես մեղադրյալ է անցնում, սակայն այս ամենին կարող է ավելանալ ևս մեկը՝ կապված Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի հետ, երբ վերջինս շիշ նետեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղղությամբ: Սա կարող է դիտարկվել որպես խուլիգանական արարք և անհետևանք չմնալ:
Իրավապահներն արդեն գործընթաց են սկսել և փաստերը դրել միմյանց կողքի: Որքան էլ փորձարվի ներկայացնել, թե սրանք իրավական գործընթացներ են, պարզ է մեկ բան՝ կա քաղաքական հրահանգ Սեյրան Օհանյանին, ապա Վահե Հակոբյանին և Իշխան Սաղաթելյանին մեկուսացնել ԱԺ-ից՝ նպատակ ունենալով գլխատել «Հայաստան» խմբակցությունը»:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
Արարատ Միրզոյանի առաջին սայթաքումը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արարատ Միրզոյանի՝ արտաքին գործերի նախարար նշանակվելուց 11 օր անց նա արդեն իր առաջին սայթա...
«Փաշինյանը հրեշավոր պայմանավորվածության է եկել». Հայկ Մամիջանյան
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերություննե...
Ո՞ր երկիրն է տվել կես միլիոն ֆունտ ստերլինգ ՝ ԼՂ-ն ականազերծելու համար
Միացյալ Թագավորությունը կես միլիոն ֆունտ ստերլինգ է հատկացրել Լեռնային Ղարաբաղում և ԼՂ շուրջ ականազերծման աշխատանքներին...