ԱԺ պատվիրակությամբ Արցախում մասնակցեցինք անկախության 30-ամյակի միջոցառումներին՝ մեր եղբայրների ու քույրերի հետ. Ռուբինյան
Արցախի Հանրապետության 30-ամյակի կապակցությամբ Ստեփանակերտում է Հայաստանի Հանրապետությունից պատվիրակություն՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ։ Վերջինս լուսանկարներ է հրապարակել Ստեփանակերտից։
«ՀՀ ԱԺ պատվիրակությամբ Արցախում մասնակցեցինք անկախության 30-ամյակի միջոցառումներին՝ մեր եղբայրների ու քույրերի հետ», - գրել է նա։
Հայաստանյան պատվիրակության մեջ են նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Հայկ Կոնջորյանը, Վլադիմիր Վարդանյանը, Ռուստամ Բաքոյանը, Անդրանիկ Քոչարյանը, «Հայաստան» խմբակցությունից Վահե Հակոբյանը, Արթուր Ղազինյանը, Արմեն Ռուստամյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից՝ Արթուր Վանեցյանը։
Ինչպես նախօրոք տեղեկացրել էին լրատվամիջոցները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձակուրդի, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն էլ արտերկրում գտնվելու պատճառով չեն կարողացել մասնակցել արցախյան միջոցառումներին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը թույլ չի տա, որ անպատիժ ստորացնեն հայ ժողովրդին իր պատմական հողում. Զատուլին
Ռուսաստանի Պետական Դումայի Սոչիի ընտրական շրջանից ընտրված պատգամավոր, Դումայի ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների հարցեր...
Ալեքսանյանը՝ Արցախում ՔՊ-ի պատգամավորների վրա քարերով հարձակվելու լուրերի մասին
ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առավոտից երեկո ազատ մամուլի, ազատ խոսքի ու էլի տարբե...
Երևանը պատրաստ է Բաքվի հետ վերսկսել Արցախի շուրջ բանակցությունները. Արարատ Միրզոյան
Երևանը պատրաստ է վերսկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները Բաքվի հետ իրավահավասարության և ո...
Աֆղանստանի նոր կառավարությունը. ով է գլխավորելու
«Թալիբան» ծայրահեղական շարժման քաղաքական թևի առաջնորդ մուլլա Աբդուլ Ղանի Բարադարը կգլխավորի Աֆղանստանի նոր կառավարությու...