Աֆղանստանի նոր կառավարությունը. ով է գլխավորելու
«Թալիբան» ծայրահեղական շարժման քաղաքական թևի առաջնորդ մուլլա Աբդուլ Ղանի Բարադարը կգլխավորի Աֆղանստանի նոր կառավարությունը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:
Աղբյուրի տվյալներով՝ նոր կառավարության կազմում կընդգրկվեն նաև մուլլա Յակուբը (թալիբների առաջին առաջնորդ, մուլլա Օմարի որդին) և Դոհայում ծայրահեղականների ներկայացուցիչ Շեր Մոհամմադ Աբբասը Ստանեքզայը:
Երկու օր առաջ TOLOnews հեռուստաալիքը, վկայակոչելով, իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ կառավարությունը կգլխավորի «Թալիբանի» առաջնորդ մուլլա Հիբաթուլլահ Ախունդզադան:
Հիշեցնենք, որ թալիբներն իրենց առաջխաղացումն ակտիվացրել էին ամերիկյան զորքերի՝ Աֆղանստանից դուրսբերմանը զուգահեռ: Վերջիններս օգոստոսի 15-ին մտել էին մայրաքաղաք Քաբուլ, որից հետո երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել էր երկրից: Թալիբները հայտարարել էին, որ երկրի կառավարման համար 12 անձից բաղկացած խորհուդր են կազմելու:
Նմանատիպ հոդվածներ
Ալեքսանյանը՝ Արցախում ՔՊ-ի պատգամավորների վրա քարերով հարձակվելու լուրերի մասին
ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առավոտից երեկո ազատ մամուլի, ազատ խոսքի ու էլի տարբե...
ԱԺ պատվիրակությամբ Արցախում մասնակցեցինք անկախության 30-ամյակի միջոցառումներին՝ մեր եղբայրների ու քույրերի հետ. Ռուբինյան
Արցախի Հանրապետության 30-ամյակի կապակցությամբ Ստեփանակերտում է Հայաստանի Հանրապետությունից պատվիրակություն՝ ԱԺ փոխխոսնակ...
Պեսկովը` Աֆղանստանի հարցով Պուտին-Բայդեն բանակցությունների հավանականության մասին
Դեռևս ծրագրեր չկան Աֆղանստանում ստեղծված իրավիճակի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև բանակցություններ կազմակերպել...
Ռուսաստանը թույլ չի տա, որ անպատիժ ստորացնեն հայ ժողովրդին իր պատմական հողում. Զատուլին
Ռուսաստանի Պետական Դումայի Սոչիի ընտրական շրջանից ընտրված պատգամավոր, Դումայի ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների հարցեր...