Ալիևի հայտարարություններն ապացուցում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինի երբեք. Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օրերս Շուշիում արած հայտարարություններին՝ շեշտելով, որ այդ հայտարարությունները միջազգային իրավունքի կոպտագույն խախտում են, նացիզմի և ահաբեկչության դրսևորում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ասել է, որ նախ և առաջ պետք է շնորհակալություն հայտնել Ալիևին նման հայտարարությունների համար, որովհետև դրանցով նա ցույց է տալիս իրենց բուն նպատակները:
«Պետություններն ահռելի գումարներ են ծախսում թշնամու նպատակներն իմանալու համար, բայց այս մեկը առանց որևէ բանի ասում է: Ես բազմիցս ասել եմ՝ Ալիևը ամենաազնիվ թշնամին է. երբեք չի թաքցրել իր նպատակները: Իհարկե, այն, ինչ ասում է Ալիևը, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, նացիզմ է, ահաբեկչություն է, և մենք պետք է երբեք իրականությունից չկտրվենք, հասկանանք՝ ում հետ գործ ունենք: Այդ բոլոր հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ մենք Ադրբեջանի կազմում չե՛նք լինելու երբեք: Իսկ թե ինչ է ինքն ասում՝ իր գործն է: Կարևորը՝ մենք կարողանանք ապաքինվել և մեր սերունդների համար ստեղծենք հուսալի ապագա», - «Արմենպրես»-ին ասել է Արցախի արտգործնախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Քչերը գիտեն, որ Մակունցը Նյու Յորք քաղաքում մտել է հայկական եկեղեցի ու արժանացել է համայնքի «ջերմագույն» ընդունելության․ Գևորգ Գրիգորյան
Բժիշկ-ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Քչերը գիտեն, որ Լիլիթ Մակունցը Ն...
Չէ, չեմ ուրախացել, որ զոհվածների ծնողները քարեր են շպրտել պատգամավորների վրա․ Սոֆյա Հովսեփյան
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Չէ, չեմ ուրախացել, որ զոհվածների ծնողները քարեր են շպր...