Լավրով` Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր հենարանների մասին
Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը միշտ հենվել է արժանապատվության, ճշմարտության և արդարության վրա։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Այն, ինչ անում է մարզը, մարզպետը այդ հիշողությունը պահպանելու և ամրապնդելու համար, կարծում եմ՝ մեծ նշանակություն ունի մեր երկրի ապագայի համար, այդ թվում՝ մեր արտաքին քաղաքականության ապագայի համար, քանի որ այն միշտ հենվել է արժանապատվության, ճշմարտության և արդարության վրա», - ասել է նա:
Օգոստոսի 30-ին Սերգեյ Լավրովը մասնակցել է Մամաև Կուրգանում Ստալինգրադի ճակատամարտին մասնակցած զորամասերի և ստորաբաժանումների 11 դրոշների հանդիսավոր հանձնմանը «Ստալինգրադի ճակատամարտը» թանգարանին: Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովի հետ ՌԴ արտգործնախարարը ծաղիկներ է խոնարհել «Փառքի պանթեոն» հուշահամալիրում, որից հետո նրանք այցելել են մարշալ Վասիլի Չույկովի շիրիմին ու ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին:
Նմանատիպ հոդվածներ
Արթուր Խաչատրյանը` ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը փոխնախագահ
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը փոխնախագահ է ընտրում։ Այս պաշտոնում ԱԺ «Հայաստան» խմբակցու...
Գլխավոր դատախազը ՌԴ-ում է
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Վլադիվոստոկ քաղաքում սեպտեմբերի 2-4-ն ան...
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը մամուլի քարտուղար ունի
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը այսօր՝ օգոստոսի 31-ին, նոր նշանակում է կատարել, որում նշվում․ « Ղեկավարվելով «Հանրային...
Թովմասյանը կայցելի Արմեն Չարչյանին
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն օրերս կայ...