Գլխավոր դատախազը ՌԴ-ում է
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Վլադիվոստոկ քաղաքում սեպտեմբերի 2-4-ն անցկացվող Արևելյան տնտեսական 6-րդ համաժողովին։
Այցը տեղի է ունենում ՌԴ կառավարության նախագահի տեղակալ, Հեռավորարևելյան դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի հրավերով:
«Արթուր Դավթյանը կմասնակցի համաժողովի շրջանակում կայանալիք «Ազգային օրենսդրությունը և վստահությունը միջազգային հարաբերություններում՝ որպես ներդրումների ներգրավման երաշխիք» թեմայով քննարկմանը, և հանդես կգա ելույթով»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևն այսօր եղել է Բաքվում: Նա հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհու...
Լավրովը` հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդրի երկարաժամկետ լուծման միակ տարբերակի մասին
Հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրները հնարավոր է լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, իսկ երկարաժամկետ կարգավոր...
Արթուր Խաչատրյանը` ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը փոխնախագահ
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը փոխնախագահ է ընտրում։ Այս պաշտոնում ԱԺ «Հայաստան» խմբակցու...
Միրզոյանը Լավրովին հրավիրեց Հայաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին հրավիրե...