ԱՄՆ-ի «հիմնական» դիվանագիտական անձնակազմը դուրս է բերվել Աֆղանստանից
ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգը որսացել է երկուշաբթի վաղ առավոտյան Քաբուլի օդանավակայանի ուղղությամբ արձակված հրթիռները, երբ քաոսային դուրսբերման վերջին ժամերին Միացյալ Նահանգները Աֆղանստանից տարհանել է իր դիվանագետներին, հայտնել է Reuters-ը:
Մինչեւ երեքշաբթի ամերիկյան զորքերը պետք է դուրս բերվեն Քաբուլից: Երկու ամերիկացի պաշտոնյաներ հայտարարել են, որ «հիմնական» դիվանագիտական անձնակազմը տարհանվել է երկուշաբթի առավոտյան: Նրանք չեն նշել՝ արդյո՞ք դեսպան Ռոսս Վիլսոնը նրանց թվում է եղել, քանի որ ակնկալվում է, որ դեսպան կլինի վերջինը, ով կլքի երկիրը՝ նախքան զորքերի դուրսբերումը:
Վերջին օրերին Վաշինգտոնը նախազգուշացրել էր ԻՊ-ի նոր հարձակումների մասին՝ անցյալ շաբաթ Քաբուլի օդանավակայանի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: ԱՄՆ-ը միաժամանակ երկու օդային հարված է հասցրել «Իսլամական պետության» թիրախներին՝ այդ թվում կիրակի օրը՝ կանխելով մեքենան պայթեցնել փորձող մահապարտին:
Ամերիկացի պաշտոնյաները հայտնել են, որ տարհանումը կշարունակվի երկուշաբթի, ընդ որում, առաջնահերթությունը տրվելու է բարձր ռիսկային խմբում գտնվող մարդկանց:
Երեքշաբթի ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Քաբուլի օդանավակայանը կանցնի «Թալիբան»-ի լիակատար վերահսկողություն տակ, հայտնել է «Al Jazeera» հեռուստաալիքը՝ վկայակոչելով թալիբների անհայտ աղբյուրը
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
Արարատ Միրզոյանի առաջին սայթաքումը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արարատ Միրզոյանի՝ արտաքին գործերի նախարար նշանակվելուց 11 օր անց նա արդեն իր առաջին սայթա...
«Համարժեք պատասխան տալ սադրանքներին». Զաքիր Հասանովի կարգադրությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կարգադրել է «համարժեք պատասխան տալ սադրանքներին»՝ Հայաստանի հետ սահմանին...
Իմ տպավորությամբ Հայաստանի պաշտպանության նախարարը լրիվ այլ իրականության մեջ է ապրում
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Իմ տպավորության Հայաստանի պաշտպանո...