Թուրքիան ի վիճակի չէ հաղթահարել Սիրիայից կամ Աֆղանստանից միգրացիայի լրացուցիչ բեռը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Աֆղանստանից իր զինվորական ուժերը հետ է վերադարձնում։ Այդ մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Էրդողանն ընդգծել է, որ Աֆղանստանում գործընթացների ապագան կորոշվի ոչ թե խոսքերով, այլ թալիբների գործողություններով:
«Աֆղանստանում կայունության ապահովումը հատուկ նշանակություն ունի: Այդ նպատակին հասնելու համար Անկարան կշարունակի սերտ երկխոսությունը Աֆղանստանի բոլոր կողմերի հետ», -հայտարարել է Էրդողանը:
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան, որպես երկիր, որն իր դռները բացել է ավելի քան 5 միլիոն փախստականների և միգրանտների առջև, ի վիճակի չէ հաղթահարել Սիրիայից կամ Աֆղանստանից միգրացիայի լրացուցիչ բեռը:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ առաջինը շիշը նետեց Հայկ Սարգսյանի վրա
Տեսանյութում երևում է, որ Հայկ Սարգսյանի խոսքերից հետո առաջինը Սեյրան Օհանյանը շշով հարվածեց Հայկ Սարգսյանին:Մանրամասներ...
Չե՞ք նկատել, որ այլեւս Բաքվից չեն հնչում հայտարարություններ դեմարկիացիայի եւ դելիմիտացիայի մասին. Փաշինյան
Ի սկզբանե նաեւ դահլիճում ներկա որոշ ուժերի միջոցով փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե դեմարկացիան ու դելիմիտացիան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խելոք պահի քեզ հլը արա. ԱԺ-ում այս անգամ շշեր էին շպրտում միմյանց վրա
ԱԺ-ում չի դադարում կրքերը բորբոքովել: ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ կրքերը բորբոքվեցին: Մանրամասներ...