Չե՞ք նկատել, որ այլեւս Բաքվից չեն հնչում հայտարարություններ դեմարկիացիայի եւ դելիմիտացիայի մասին. Փաշինյան
Ի սկզբանե նաեւ դահլիճում ներկա որոշ ուժերի միջոցով փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե դեմարկացիան ու դելիմիտացիան Հայաստանին պարտադրվող օրակարգ է. մենք հետեւողական, հստակ ասացինք, որ մենք գնում ենք այդ օրակարգին եւ մենք ենք շահագրգռված այդ օրակարգով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չե՞ք նկատել, որ այլեւս Բաքվից չեն հնչում հայտարարություններ դեմարկիացիայի եւ դելիմիտացիայի մասին։ Ընդհակառակը փորձ է արվում այդ օրակարգից դուրս բերել այդ հարցը։ Մեր վրա դրված է պատմական պատասխանատվություն։ Մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերներն այսօր ավելին են, քան կարելի է այս ամբիոնից ասել։ Ասում են՝ բանակցային գործընթացը ձախողել եք, ես չեմ հոգնելու, Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլի 17-ին այս ամբիոնից ասել է՝ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, ավելի հստակ կարելի է ասել, որ այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է, կանգնած է, որովհետեւ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական ու անընդունելի են մեզ համար։ Էս մարդիկ մեզ ասում են՝ դուք բանակցային գործընթաց եք ձախողել։ Դե եկեք, պատասխան տվեք, թե ոնց եք բանակցային գործընթացը տարել, որ հնարավորություն եք տվել Ադրբեջանին՝ գալ, սեղանի շուրջ նստել, ձեռքը խփել սեղանին եւ անընդունելի, անիրատեսական պահանջ ձեւակերպել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ առաջինը շիշը նետեց Հայկ Սարգսյանի վրա
Տեսանյութում երևում է, որ Հայկ Սարգսյանի խոսքերից հետո առաջինը Սեյրան Օհանյանը շշով հարվածեց Հայկ Սարգսյանին:Մանրամասներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խելոք պահի քեզ հլը արա. ԱԺ-ում այս անգամ շշեր էին շպրտում միմյանց վրա
ԱԺ-ում չի դադարում կրքերը բորբոքովել: ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ կրքերը բորբոքվեցին: Մանրամասներ...
Պաշտոնապես հայտարարում ենք. Նիկոլ Փաշինյանը ` ԱԺ-ում ելույթ է ունենում
Պաշտոնապես հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմի հայտարարությունը ՝ իբր Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցչին հայկական...