Իսրայելը՝ ՊՆ նախարարի մակարդակով սպառնում է Իրանին
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը Իրանին մեղադրել է անցած ամիս իր տարածքից նավթային լցանավին անօդաչու թռչող սարքի մահացու հարված հասցնելու մեջ, հաղորդում է Reuters-ը:
«Մեր գնահատականներով՝ Mercer Street տանկերի վրա հարձակման համար օգտագործված ԱԹՍ-ն արձակվել է Իրանից եւ Իրանի ղեկավարության խրախուսմամբ»,- ճեպազրույցի ժամանակ օտարերկրյա դիվանագետներին ասել է Հանցը:
Հանցն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ Իսրայելը պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողությունների, եւ կոչ էր արել միջազգային գործողություններ ձեռնարկել «իրանական ագրեսիան» դադարեցնելու համար:
Չորեքշաբթի օրը Հանցը կրկնապատկել է այդ սպառնալիքները՝ հայտարարելով, որ Իսրայելը «գործելու միջոցներ ունի եւ չի վարանի դա անել: Ես չեմ բացառում այն հավանականությունը, որ Իսրայելը հետագայում ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել միջուկային Իրանը կանխելու համար»:
Օմանի ափերի մոտ գտնվող Mercer Street նավթային լցանավին հուլիսի 29-ին հարված էր հասցվել անօդաչու թռչող սարքից: Հարձակման հետեւանքով զոհվել էր երկու մարդ՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի եւ Ռումինիայի քաղաքացի: Լցանավը շահագործվում է իսրայելցի միլիարդատիրոջը պատկանող ընկերության կողմից:
Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Իսրայելը դրա համար մեղադրել են Իրանին, թեեւ այդ երկրներից ոչ մեկը դեռ չի տրամադրել ապացույցներ կամ հետախուզական տվյալներ` իրենց հայտարարությունները հաստատելու համար: Իրանը հերքում է որեւէ անօրինականություն:
Նմանատիպ հոդվածներ
Ես երբ 5 տարեկան էի ու գնում էի շուկա, այնտեղ շատ ադրբեջանցիներ միրգ-բանջարեղեն էին վաճառում․ Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, լրագրողների հարցերին ի պատասխան, վերահաստատեց Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած հայտարարու...
Աղազարյանն այսօր իր ելույթում մի բան ասաց, որի վերաբերյալ Փաշինյանը վաղը բոլորիս պետք է պարզաբանի․ Բաբայան
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հովիկ Աղազարյանն այսօր հայտնել է, որ «Փաշի...
«ՔՊ»-ն որևէ իրարանցում այստեղ չի սկսել, Աննա Մկրտչյանն ինքն է ուզում նման իրավիճակում հայտնվել, ի՞նչը դատապարտենք․ Բադալյանը
Ո՛չ 7-րդ գումարման, ո՛չ 8-րդ գումարման ԱԺ-ում երբեք «ՔՊ»-ն որևէ իրարանցում այստեղ չի սկսել։ ԱԺ-ում այս մասին ասաց «ՔՊ» խ...
Մոռացե՞լ եք, որ արհամարհում էիք աշխարհաքաղաքականությունը ու անտեսում նույն Պուտինին, որին հիմա փառաբանում եք․ Վարդանյան
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ-ում ելույթի ժամանակ հակադարձեց իշխանության կողմից արված տարատեսա...