Ազգային ժողովում իրավիճակը կրկին լարվեց, անվտանգության աշխատակիցները մտան դահլիճ. տեսանյութ
Քիչ առաջ Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, որ ժամանակին ասել է, թե Ադրբեջանի ղեկավարության և ներքաղաքական կյանքի մասին այնպիսի մանրամասներ, որոնք բացահայտելու դեպքում կարող է պայթեցնել Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը: Ասաց նաև, որ Փաշինյանն իր հետ խորհրդարան է բերել անվտանգության աշխատակիցներ:
Նրան ընդհատելով՝ իշխող խմբակցության պատգամավորները տեղերից աղմկեցին, որից հետո Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց Հրաչյա Հակոբյանին, իսկ Աննա Մկրտչյանին մինչև նիստի ավարտը հեռացրեց դահլիճից: Նա անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ՝ Աննա Մկրտչյանին հեռացնելու համար, որից հետո 20 րոպե ընդմիջում հայտարարվեց:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանն ու Սեյրան Օհանյանը վիճաբանել են ԱԺ նիստերի դահլիճում․ ArmLur.am
Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը: Այսօր ՀՀ կառավարությունն իր ողջ կազմով կներկայանա խո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատգամավորը տեսանկարահանել է ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպը
ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպն ամբողջությամբ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Շուշիի մոտակայքում ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել թիրախավորելով խաղաղ բնակավայրերը․ ԱՀ ՄԻՊ
Օգոստոսի 24-ին օրվա ընթացքում և մինչև ուշ գիշեր Շուշիի մոտակայքում՝ մասնավորապես Շոշ և Մխիթարաշեն համայնքների ուղղությամ...
Լրագրողներն ի նշան բողոքի խորհրդարանում ակցիա են անում
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ԱԺ նիստերի դահլիճից լուսանկարներ է հրապարակել՝ կից գր...