Սերգեյ Լավրովը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ կքննարկի Արցախի հարցը. Զախարովա
Բուդապեշտ կատարելիք այցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն, ի թիվս այլ հարցերի, հունգարացի գործընկերոջ հետ կքննարկի Արցախի հիմնախնդիրը: Այսօր ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նախատեսվում է կարծիքների փոխանակում միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունների, ինչպես նաև Ուկրաինայի և Արցախի վերաբերյալ:
Նախատեսված է, որ Լավրովը կխոսի միջազգային կազմակերպություններում Հունգարիայի դեսպանների հանդիպման մասնակիցների հետ»,- ասել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը վերջնաժամկե՞տ է ներկայացրել Հայաստանին
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում կրկին լարված իրավիճակը, ըստ ամենայնի, լուրջ պատճառներ ունի։ Համաձայն ՀՀ ռազմաքա...
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է արել փոխանակել գերիներին «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով
Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին հնարավորինս արագ վերացնել հումանիտար ոլորտում առկա խնդիրները: Այս մասին...
Ռուսաստանն իրավունք ունի զենք մատակարարել` ում ուզում է. Զախարովան պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումը նրա ինքնիշխան իրավունքն է։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստա...