Քաղաքականություն

Ռուսաստանն իրավունք ունի զենք մատակարարել` ում ուզում է. Զախարովան պատասխանել է Ալիևի հայտարարությանը

Ռուսաստանն իրավունք ունի զենք մատակարարել` ում ուզում է. Զախարովան պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումը նրա ինքնիշխան իրավունքն է։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ…

Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումը նրա ինքնիշխան իրավունքն է։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները: 

«Մենք շատ ենք կարդում և լսում այդ մասին, բայց ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք համապատասխան փոխհարաբերություններ ենք հաստատել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ», - ասաց նա: 

Գերատեսչության ներկայացուցիչը հավելեց, որ ռուսական կողմը հաշվի է առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը: 

Ավելի վաղ, CNN Turk-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը մեղադրել էր Հայաստանին իբր թե խաղաղության պայմանագիր ստորագրել չցանկանալու և ռևանշիստական   տրամադրությունների մեջ: 

Նա միաժամանակ «անտրամաբանական» էր որակել Հայաստանին զենքի մատակարարման մասին ռուսական կողմի հայտարարությունները:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250