Հասարակություն

Անհետ կորած զինվորների հարազատները հանդիպում են ԱԱԾ ղեկավարի հետ

Անհետ կորած զինվորների հարազատները հանդիպում են ԱԱԾ ղեկավարի հետ

Անհետ կորած զինվորների հարազատներն այս պահին հանդիպում են ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի հետ:

Նրանք պահանջում են տեղեկություն՝ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքներից:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից զինվորների հարազատներն ակցիա են իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց, նրանք նշում են, որ պատերազմից ամիսներ է անցել, սակայն իրենց երեխաների մասին որևէ տեղեկություն չունեն, դիմել են տարբեր կառույցներ, սակայն՝ ապարդյուն:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից