Ստիպված կլինենք փոխգործակցել թալիբների հետ, եթե նույնիսկ չճանաչենք նրանց. ԵՄ
ԵՄ-ն ստիպված կլինի փոխգործակցել թալիբների հետ, որպեսզի աջակցի աֆղանցի ժողովրդին, նույնիսկ եթե նրան չճանաչի որպես երկրի օրինական կառավարիչ, հայտարարել է ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը, հաղորդում է Reuters-ը:
«Ես չեմ ասել, որ մենք պատրաստվում ենք ճանաչել «Թալիբան»-ին»,- ասել է Բորելը՝ ԵՄ արտգործնախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Ես պարզապես ասել եմ, որ մենք պետք է խոսենք նրանց հետ ամեն ինչի մասին, որպեսզի փորձենք պաշտպանել կանանց եւ աղջիկներին: Նույնիսկ դրա համար մենք պետք է կապ հաստատենք նրանց հետ»: «Մենք պայմաններ կստեղծենք շարունակական աջակցության համար եւ պատրաստվում ենք օգտագործել մեր լծակները, որպեսզի ապահովենք մարդու իրավունքների պահպնումը: Ես գիտեմ, որ երբ խոսում եմ, թվում է, թե ես ցանկալին իրականության տեղ եմ ներկայացնում: Բայց մենք կօգտագործենք մեր բոլոր լծակները»: