Կոպիրկինը այցելել է հայ-թուրքական սահմանին տեղակայված ֆորպոստեր և դիրքեր
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր արձակուրդի շրջանում ընտանիքի հետ Հայաստանում շարունակում է ծանոթանալ հանրապետության տեսարժան վայրերին: Այս մասին հայտնում են Հայաստանում ՌԴ դեսպանությունից: Օգոստոսի 12-ին նրանք այցելել են Արմավիրի մարզ, որտեղ ծանոթացել են մի շարք տեսարժան վայրերի, որոնց թվում նաև Բագարան գյուղում տեղակայված Սուրբ Շուշանիկ եկեղեցին և Սրբ Երրորդություն վանքը՝ կառուցված վեցերորդ դարում:
Այցի ընթացքում Կոպիրկինը նաև այցելել է Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատ և հայ-թուրքական սահմանին տեղակայված ֆորպոստեր և դիրքեր: Նա հանդիպել է ռուս և հայ սահմանապահների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և թե ինչպես են իրականացնում համատեղ ծառայություն ՝ պահպանելով հանրապետության սահմանները:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահման...
ԱԱԾ պահեստազորի սպաների միության կոչը՝ պատգամավորներին
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը տվյալների հրապարակման առումով զգուշավորության կոչ է անում խորհրդարանականներին, իսկ ԱԱ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Օգոստոսի 13-ին, ժամը 22:00-ից 22:40-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ...