Արցախի ժողովուրդը ունեցել և ունենալու է իր սեփական զինված ուժերը. Արցախի նախագահի խոսնակ. «Փաստինֆո»
Արցախի ժողովուրդը ունեցել և ունենալու է իր սեփական զինված ուժերը, ինչը բխում է մեր իրավունքներից ու առկա մարտահրավերներից: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասել է Արցախի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:
Նշենք, որ Ադրբեջանը պահանջում է դադարեցնել հայկական զինված ուժերի տեղակայումն Արցախում:
Արցախի նախագահի մամուլի խոսնակի պարզաբանումը՝ ստորև.
«Ադրբեջանի նպատակը եղել և մնում է Արցախի հայաթափումը: Պաշտպանության բանակը ստեղծվել և տարիներ շարունակ Ադրբեջանին զսպում էր այդ ճանապարհին և 44-օրյա պատերազմից հետո էլ, ինչպես Ադրբեջանի իշխանություններն են խոստովանում, հաջողությամբ է շարունակում իր առաքելությունը: Այլապես Ադրբեջանը եռակողմ հայտարարության սեփական ընկալումները չէր փորձի փաթաթել բոլորին: Պաշտպանվելու իրավունքը անկապտելի է, և Արցախի Հանրապետությունը իր գործողություններում ելնում է նաև այս սկզբունքից: Արցախի ժողովուրդը ունեցել և ունենալու է իր սեփական զինված ուժերը, ինչը բխում է մեր իրավունքներից ու առկա մարտահրավերներից»:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահման...
ԱԱԾ պահեստազորի սպաների միության կոչը՝ պատգամավորներին
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը տվյալների հրապարակման առումով զգուշավորության կոչ է անում խորհրդարանականներին, իսկ ԱԱ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Օգոստոսի 13-ին, ժամը 22:00-ից 22:40-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ...