Անհետացել է Գյումրու քաղաքապետարանում մրցույթի հաղթող ընկերությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրու քաղաքապետարանի կողմից հայտարարված 1 մլն դոլար արժողությամբ մրցույթի հաղթող ճանաչված «Գլոբալ Սոլար Սիստեմ» ընկերությունն անհետացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների տանիքներին արևային համակարգերի տեղադրման համար հրատապ բաց մրցույթ է հայտարարվել, մասնակցել է 4 ընկերություն, հաղթող ճանաչվել մեկը՝ «Գլոբալ Սոլար Սիստեմ»-ը:
«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան մասնակից ընկերությունների մասին. պարզվում է, որ «Գլոբալ Սոլար Սիստեմ»-ը մրցույթին մասնակցելու համար դիմել է «Սմարթ Բիթ Քոնսալթինգ» միջնորդ կազմակերպությանը, որն էլ գնումների փաթեթը ներկայացրել է մրցույթին: Սակայն հիմա անհարմար վիճակ է ստեղծվել. մրցույթին հաղթած մասնակիցը պետք է պայմանագիր ներկայացնի պատվիրատուին 10 օրվա ընթացքում, բայց ընկերությունն անհետացել է. «Մենք նույնպես փնտրում ենք ու չենք կարողանում գտնել: Պայմանագիր կնքելու առաջարկը պետք է ուղարկենք քաղաքապետարան, զանգահարում ենք իրենց, բայց չենք կարողանում կապվել»,- «Ժողովուրդ» օրաթերթին միջնորդ ընկերությունից փոխանցեցին:
Ավելին, միջնորդ կազմակերպությանը կատարած ծառայության դիմաց «Գլոբալ Սոլար Սիստեմ» ընկերությունն անգամ չի վճարել: Բացի այս, 1 մլն դոլար արժողությամբ մրցույթի մյուս ուշագրավ նորությունը. «Տեղեկություններ են շրջանառվում, որ մրցույթին մասնակցել է նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն՝ Միսակ Բալասանյանին պատկանող ընկերությունը: Խոսքը «Ռոստորգ»-ի մասին է: «Ռոստորգ»-ից Սահակ անունով քաղաքացին փոխանցեց, որ ինքը ժամանակին՝ մինչև «Ռոստորգ»-ի ստեղծումը, համագործակցել է կրտսեր Բալասանյանի հետ, այժմ՝ ոչ. «Ես ձեզ վստահեցնում եմ՝ իր բիզնեսը չէ: Երդվե՞մ, որ հավատաք»:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահման...
Հայաստանը պատրաստ է սահմանային խնդիրների ռազմական լուծմանը․ Независимая Газета
Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը օգոստոսի 10-ին աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել՝ իր ռուս գործընկեր Ս...
Հայաստանը հոկտեմբերի 19-ին համաձայն է եղել կանգնեցնել պատերազմը. Ռուբեն Ռուբինյանը պատմեց, թե ինչ է եղել հետո
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մանրամասնել է, թե ինչու 2020 թվականի սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական...