Ի՞նչ է կատարվում Տավուշում. ռուսական կողմը երկրորդ սահմանապահ ուղեկալն է տեղադրում. 168.am
Տավուշում ռուսական կողմը երկրորդ սահմանապահ ուղեկալն է տեղադրում` Ազատամուտ գյուղում: Այս մասին հայտնում է 168.аm-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Օրեր առաջ նման ուղեկալ ռուս սահմանապահները տեղակայել էին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում:
«Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում»,- այս մասին տեղեկատվության տարածումից հետո հայտնել էր Պաշտպանության նախարարությունը՝ պաշտոնապես հաստատելով ռուս սահմանապահ ուղեկալի տեղակայման մասին տեղեկությունները:
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը NEWS.am-ի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել տարածվող տեղեկատվությունը՝ նշելով, որ մարզպետարանը առնչություն չունի այդպիսի հարցերի հետ՝ հորդորելով դիմել Պաշտպանության նախարարություն:
Պաշտպանական գերատեսչությունից NEWS.am-ին հայտնել են, որ ներկա պահին տեղեկատվոթյուն տրամադրել չեն կարող:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահման...
Հայաստանը պատրաստ է սահմանային խնդիրների ռազմական լուծմանը․ Независимая Газета
Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը օգոստոսի 10-ին աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել՝ իր ռուս գործընկեր Ս...
Հայաստանը հոկտեմբերի 19-ին համաձայն է եղել կանգնեցնել պատերազմը. Ռուբեն Ռուբինյանը պատմեց, թե ինչ է եղել հետո
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մանրամասնել է, թե ինչու 2020 թվականի սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական...