Գիշերը պոստի ենք կանգնում, ցերեկը աշխատում, մի հատ էլ գան հրաժարական պահանջե՞ն. Տեղի ղեկավար
Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում հանգիստ իրավիճակ է, գյուղացիները գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը` նշելով, որ երբեմն անկանոն կրակոցներ լինում են, սակայն միջադեպեր չկան:
«Մինչեւ խոր աշուն դեռ խոտհավաք է լինելու, հետո սկսելու ենք հողերը վարել, հետո ցանել: Երեկ Խոզնավարում, էսօր Վաղատուր գյուղում գյուղատնտեսական տեխնիկա է բաժանվում, ժողովուրդը խմբեր կազմեցին, ստացան էդ մոտոբլոկները, ամեն մարդ իր գործերով է առայժմ, թե հետո ինչ կլինի, չեմ կարող ասել»,- ասել է նա:
Շադունցի խոսքով` գյուղացիները արդեն հարմարվել են սահմանամերձ լինելու հանգամանքին, արտագաղթ էլ այդքան մեծ տեմպերով չի նկատում:
«Փորձում ենք բարենպաստ պայմաններ ստեղծել, ոռոգման ջուրն է, չգիտեմ գյուղտեխնիկան է, փողոցներն է, ճանապարհներն է, կփորձենք տեսնենք կստացվի: Հիմա մենք բազմավեկտոր գյուղատնտեսություն ենք զարգացնելու: Առաջ, որ 60 հազար գլուխ ոչխար էինք պահում, դրա մասին մոռանում ենք, դա այլեւս հնարավոր չէ: Մոռանում ենք հազարավոր հեկտարների վբրա ցորեն գարի ցանելը, մինչեւ Արաքսի հովիտ ցանում էինք: Հիմա փորձելու ենք մեր հողատարածքներում բարձր արժեք ունեցող մթերքներ մշակել, որի պահանջարկն էլ կա, կաթիլային ոռոգման անցել, լրիվ ուրիշ ուղղությամբ զարգանանք: Կփորձենք, տեսնենք ինչ կստացվի»,- ասել է նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահման...
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Արշակ Կարապետյանը կարգադրել է անհապաղ կրակ բացել և ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր կփորձեն զենքով հատել Հայաստանի սահմանը. bagramyan26
Մեր աղբյուրներին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել ՊՆ կոլեգիայի այսօրվա հանդիպումից: Մասնավորապես, իր խոսքում, անդր...
Հայտնի են դպրոցականների արձակուրդների օրերը․ նախարարը ստորագրել է հրամանը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են hանրակրթական հիմնական ընդհանուր...