Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանից ԱԳ նախարար նշանակելու վերաբերյալ առաջարկ չի ստացել

Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանից ԱԳ նախարար նշանակելու վերաբերյալ առաջարկ չի ստացել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից դեռեւս առաջարկ չի ստացել ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է նախագահի աշխատակազմից։Նիկոլ…

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից դեռեւս առաջարկ չի ստացել ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է նախագահի աշխատակազմից։

Նիկոլ Փաշինյանը օգոստոսին 2–ին էր իրավունքի ուժով նշանակվել ՀՀ վարչապետ։ NEWS.am-ի հետ զրույցում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն ասել է, որ ՀՀ նախագահին՝ նախարարներ նշանակելու գրավոր առաջարկություններ ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 7–ն էր։

Հիշեցնենք, որ ըստ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 3–րդ հոդվածի՝ «Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, իսկ իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին է ներկայացնում փոխվարչապետների և նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն, որը ներառում է համապատասխան թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը և համապատասխան պաշտոնը, որում առաջարկվում է նշանակել նրան»:

Այս պահին թափուր է մնացել միայն ԱԳ նախարարի պաշտոնը։ Արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարում է ԱԳ փոխնախարար Արմեն Գրիգորյանը։

Նմանատիպ հոդվածներ

Արշակ Կարապետյանը կարգադրել է անհապաղ կրակ բացել և ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր կփորձեն զենքով հատել Հայաստանի սահմանը. bagramyan26

Մեր աղբյուրներին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել ՊՆ կոլեգիայի այսօրվա հանդիպումից: Մասնավորապես, իր խոսքում, անդր...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250