ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածները սկսել են հալչել
Վերջին օրերին մեծ արագությամբ հալվում են Արարատ լեռան սառույցներն ու ձյունը, ինչը լրջորեն անհանգստացրել է բնապահպաններին։ Տեղի ունեցածը կարող է լուրջ վնաս հասցնել Թուրքիայի տուրիզմին և հատկապես լեռնագնացությանը։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ շոգ եղանակի պատճառով Թուրքիայում հալչում է անգամ Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածը։ Թուրքական DHA լրատվական գործակալությունը տեսանյութ է հրապարակել, փոխանցում է ermenihaber-ը։
Տեղի է ունենում նաև կեղտի և կեղտաջրի արտահոսք դեպի Արարատ լեռան մոտ գտնվող գյուղեր։
Տեսանյութը լուսանկարել է տեղի 40 տարվա ուղեկցորդ-լեռնագնաց Մուրաթ Շահինը։ Վերջինս նշել է, որ նման երույթի առաջին անգամ է ականատես լինում։
Նրա խոսքերով, այս պահին գյուղերին վտանգ չի սպառնում, սակայն իրավիճակը կարող է փոխվել։ Շահինը նշել է, որ, եթե այս ջեմաստիճանը պահնապնվի 5-10 տարի հետո Արարատ լեռան վրա ձյունածածկ հատվածներ չեն լինի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանավեճ Արամ Վարդևանյանի և Ալեն Սիմոնյանի միջև
ԱԺ-ում շարունակում է մթնոլորտը թեժ մնալ: Այս անգամ էլ բանավիճեցին Արամ Վարդևանյանն ու Ալեն Սիմոնյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոբերտ Քոչարյանը ասել է Շուշա, լավ է արել. Գեղամ Մանուկյան
«Ռոբերտ Քոչարյանը ասել է Շուշա, լավ է արել: Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, «Դուշմանը», «Ասկոլկեն» շատ-շատերը ազատագր...
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուբեն Ռուբինյանը նշում, թե Շուշին չի անվանել Շուշա, սակայն տեսագրություն կա
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե ինքը կյանքում, այդ թվում՝ Հանրայինի եթերում, երբեք Շուշին Շ...