Հասարակություն

Հացի արտադրամասը փակվել է․ հայտնաբերվել են մի շարք՝ հացի արտադրական գործընթացի հետ անհամատեղելի, խախտումներ. ՍԱՏՄ

Հացի արտադրամասը փակվել է․ հայտնաբերվել են մի շարք՝ հացի արտադրական գործընթացի հետ անհամատեղելի, խախտումներ. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ՌՈԶԱ-92» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք. Գյումրի):

 

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ արդյունքում հայտնաբերվել են մի շարք՝ հացի արտադրական գործընթացի հետ անհամատեղելի, խախտումներ: Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային շենքերը, սարքավորումները, գործիքները, բեռնարկղերն ու այլ պարագաները եղել են ոչ մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, արտադրամասի պատերը և առաստաղը լվացվող-ախտահանվող չեն եղել, ինչպես պահանջվում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերով, հումքը և մյուս բաղադրիչները պահվել են դրանց փչացումն ու աղտոտումը չկանխարգելող պայմաններում:

 

Հացի այս արտադրամասի արտադրական գործընթացը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250