Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական սահմանի մասին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Բիկանտովն օգոստոսի 5-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զինված բախումներին:
«Կարող եմ ընդգծել, որ ռուսական կողմը լրջորեն մտահոգված է վերջերս հաճախացած զինված միջադեպերի առնչությամբ, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում: Հատկապես մտահոգիչ է այն, որ դրանք ուղեկցվում են մարդկային կորուստներով երկու կողմից: Ցավալիորեն, չնայած բոլոր ձեռնարկվող քայլերին՝ լարվածությունը սահմանին դեռևս չի նվազում: Այս առումով բոլոր կողմերին կոչ ենք անում խուսափել յուրաքանչյուր գործողությունից, որը կհանգեցնի իրավիճակի հետագա վատթարացմանը: Բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական եղանակով»,- ասել է դիվանագետը:
Վերջինս հավելել է, որ «Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս ակտիվ ներդրում ունենալ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման գործում, այդ թվում՝ ապաէսկալացիոն միջոցների և սահմանազատման և սահմանագծման աշխատանքների գործարկմամբ»:
«Այդ ջանքերը տարածաշրջանում տնտեսական կապերի ապաշրջափակման հետ, միասին ինչպես նաև միջհամայնքային երկխոսության խթանումը կնպաստեն Անդրկովկասը կայունության, բարգավաճման և զարգացման գոտի վերածելուն՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020թ.-ի նոյեմբերի 9-ի և 2021 թ.-ի հունվարի 11-ի հայտարարությունների համաձայն»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահման...
Արշակ Կարապետյանը կարգադրել է անհապաղ կրակ բացել և ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր կփորձեն զենքով հատել Հայաստանի սահմանը. bagramyan26
Մեր աղբյուրներին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել ՊՆ կոլեգիայի այսօրվա հանդիպումից: Մասնավորապես, իր խոսքում, անդր...
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ֆրանսիան և Հունաստանը հրաժարվել են Թուրքիա հրշեջ ինքնաթիռներ ուղարկելուց. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն բողոքել է, թե Ֆրանսիան և Հունաստանը հրաժարվել են Թուրքիա հրշեջ ինքնաթիռներ...