Քաղաքականություն

Հետևում եմ ԱԺ-ի աշխատանքներին և համոզվում, որ այս անմեղսունակների իշխանությունը դեռ անելիք ունի. Հասրաթյան

Հետևում եմ ԱԺ-ի աշխատանքներին և համոզվում, որ այս անմեղսունակների իշխանությունը դեռ անելիք ունի. Հասրաթյան
«Նախկին թալանչիներ» կոդը մտցնելով մեր ժողովրդի գիտակցության մեջ, մենք մեզ հասցրինք այս վիճակին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:Նա, մասնավորապես, նշել է…

«Նախկին թալանչիներ» կոդը մտցնելով մեր ժողովրդի գիտակցության մեջ, մենք մեզ հասցրինք այս վիճակին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բայց սա ամենավերջը չէ, մանավանդ, որ նման իրավիճակներում հայտնվելով, մեր ժողովուրդը քանիցս կարողացել է սեփական հնարավորությունները վերագտնելով՝ անել այն, ինչը կարող էր հարգանք ու վերաճանաչում բերել իրեն... Սակայն այսօր այլ է իրավիճակը...

Այսօր մենք հասել ենք մի հանգրվանի, երբ անտեսելով դրսից եկող վտանգը, ժողովրդի «ընտրյալները» (պապոյանները, դիջեյները, գագիկմելքոնյաներն ու լուլուները) համառորեն մեզ փորձում են տանել այնտեղ, որտեղ ոչ միայն ազգային, այլև մարդկային արժանապատվության տեսանկյունից ամայություն է...

Գերբնական համբերատարությամբ հետևում եմ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքներին և համոզվում, որ այս անմեղսունակների իշխանությունը դեռ անելիք ունի, բայց ոչ թե կորսվածը վերականգնելու, այլ եղածը «ժողովրդավարական մեծահոգությամբ» զիջելու ուղղությամբ»:

 

Նմանատիպ հոդվածներ

Արշակ Կարապետյանը կարգադրել է անհապաղ կրակ բացել և ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր կփորձեն զենքով հատել Հայաստանի սահմանը. bagramyan26

Մեր աղբյուրներին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել ՊՆ կոլեգիայի այսօրվա հանդիպումից: Մասնավորապես, իր խոսքում, անդր...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250