Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաթևոս, հանգիստ, լռություն դահլիճում. Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց թիմակցի նկատմամբ

Շարունակվում է 8-րդ գումարման Ազգային ժողովի նիստը:«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հայտարարեց, թե 44-օրյա պատերազմի զոհերի մեջ չկա գոնե մեկ գործող պաշտոնյայի որդի, հեռու բարեկամ…

Շարունակվում է 8-րդ գումարման Ազգային ժողովի նիստը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հայտարարեց, թե 44-օրյա պատերազմի զոհերի մեջ չկա գոնե մեկ գործող պաշտոնյայի որդի, հեռու բարեկամ կամ ընկեր:

«Չկա գոնե մեկ օլիգարխի փափկասուն կամ «հաբրգած՞ զավակ», - ասաց Մանուկյանը:

Նրա ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ռեպլիկներ թողեցին:

«Պարոն Սիմոնյան, կարգի հրավիրեք ձեր թիմակիցներին», - դիմելով ԱԺ նախագահին ՝ ասաց պատգամավորը:

Ավարտելով ելույթը՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ընդդիմադիր պատգամավորին ելույթի համար:

«Սովորեք ճշմարտությունը լսել», - արձագանքեց Արեգնազ Մանուկյանը:

ՔՊ-ական Մաթևոս Ասատրյանը տեղից արձագանքեց:

«Մաթևոս, հանգիստ, լռություն դահլիճում: Նկատողություն եմ հայտարարում պատգամավորին», - իր թիմակցին ասաց Ալեն Սիմոնյանը:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետին անունով, անունը ձևափոխելով կամ որևիցե այլ կերպ դիմելու պարագայում ես կկիրառեմ կարգապահական տույժ. Ալեն Սիմոնյանը՝ պատգամավորին

«Ինչպե՞ս կարող էին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները մասնակցել ապրիլյան պատերազմին մայիսին և արդյոք նրանք մասնակցել են մ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250