Հասարակություն
Ֆրանսիան 200 հազար դեղաչափ պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանին․ ԱՆ-ն շնորհակալություն է հայտնում
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին COVID-19 գլոբալ համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու համար:
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը: «Համավարակի հերթական ալիքին դիմակայելու նպատակով զանգվածային պատվաստումները կարևոր դեր ունեն մեր երկրի օրակարգում և առհասարակ` աշխարհում: 200 հազար դեղաչափ պատվաստանյութ Հայաստանին նվիրաբերելու Ֆրանսիայի կառավարության որոշումը վերստին վկայում է հայ-ֆրանսիական ամուր հարաբերությունների և այդ գործընթացում դեսպանների ներդրած ավանդի մասին: Լիահույս ենք, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել համավարակը»,-ասված է հայտարարությունում:
Նմանատիպ հոդվածներ
100 հազար դրամ տուգանք կսահմանվի` սահմանին տեսալուսանկարահանում անելու համար
ԼՈՒՍԱՆԿԱՐ. ՊՆ-ն ներկայացնում է, թե ինչ տիպի ԱԹՍ է խոցել հայկական ՀՕՊ-ը
Ռուսաստանը դեռ չի կարողանում հաղթահարել կորոնավիրուսը. Պեսկովը մանրամասնում է` ինչու
ՌԴ խաղաղապահ զորքերի միջնորդությամբ ձեռք է բերվել հրադադարը վերահաստատելու պայմանավորվածություն. ՊՆ
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0