Ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության հետ կապված խնդիր չի եղել. Օհանյանը հերքեց Սերժ Սարգսյանի ասածը
2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության հետ կապված Հայաստանը խնդիրներ չի ունեցել: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին վստահեցրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Ապրիլյան պատերազմին հետախուզության հետ կապված ռազմավարական և օպերատիվ-մարտավարական մակարդակներում խնդիրներ չենք ունեցել»,–ասաց Օհանյանը։
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2020-ի օգոստոսի 19-ին իր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ապրիլյան քառօրյա պատերազմը հայկական կողմի համար անակնկալ է եղել, քանի որ հետախուզությունը թերացել է։ Լրագրողներն այսօր Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին, թե ինչ կասի այդ մասին, ինչին ի պատասխան նա նշեց, որ չի լսել նման բան։
Հիշեցնենք` Սարգսյանը հայտարարել էր` չեն իմացել, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմական գործողության, այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է, այստեղ տարակուսելի ոչինչ չկա։
Նրա խոսքով` նախնական տեղեկություններ են ունեցել արդեն ապրիլի 1-ին՝ օրվա երկրորդ կեսին, որ Ադրբեջանից կողմից պատրաստվում է դիվերսիոն գործողություն։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահման...
Արշակ Կարապետյանը կարգադրել է անհապաղ կրակ բացել և ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր կփորձեն զենքով հատել Հայաստանի սահմանը. bagramyan26
Մեր աղբյուրներին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել ՊՆ կոլեգիայի այսօրվա հանդիպումից: Մասնավորապես, իր խոսքում, անդր...
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ֆրանսիան և Հունաստանը հրաժարվել են Թուրքիա հրշեջ ինքնաթիռներ ուղարկելուց. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն բողոքել է, թե Ֆրանսիան և Հունաստանը հրաժարվել են Թուրքիա հրշեջ ինքնաթիռներ...