Պարտք ունենք ձեր առաջ, այն մարելուց հետո միայն կհանդիպենք. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մենք ձեզ հզոր, արդար, ծաղկուն Հայրենիք ենք պարտք։ Դուք ձեր հերոսության, բայց միևնույն ժամանակ մե՛ր վախի և թուլամորթության, մե՛ր հավատի սասանման, մե՛ր հաստատակամության կորստի հավերժ խորհրդանիշը դարձաք։ Մենք թշնամուն զիջեցինք նախ մեր հոգին, ապա արժանապատվությունը, ապա մեր երջանիկ ընտանիքները և վերջապես Հայրենիքը։ Ու կորցրեցինք ձեզ, կորցրեցինք իրար։ Մենք ձեզ հզոր, արդար, ծաղկուն Հայրենիք ենք պարտք, և անիծված լինենք հավիտյանս, եթե այդ պարտքը շատ արագ չհատուցենք։ Սիրում եմ ձեզ ձեր մայրերի չափ, հպարտ եմ ձեզանով ձեր մայրերի չափ, կարոտում եմ ձեզ ձեր մայրերի չափ, ուզում եմ ձեզ մոտ գամ՝ ձեր մայրերի չափ։ Բայց պարտք ունենք ձեր առաջ, այն մարելուց հետո միայն կհանդիպենք»: |
Նմանատիպ հոդվածներ
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահման...
ԱՄՆ կոնգրեսականները հենց նոր ընդունել են օրինագիծ, որով արգելում են Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականները քիչ առաջ քվեարկեցին եւ ընդունեցին օրինագիծ, որն արգելափակում է Ադրբեջանին ց...
Արշակ Կարապետյանը կարգադրել է անհապաղ կրակ բացել և ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր կփորձեն զենքով հատել Հայաստանի սահմանը. bagramyan26
Մեր աղբյուրներին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել ՊՆ կոլեգիայի այսօրվա հանդիպումից: Մասնավորապես, իր խոսքում, անդր...
Ֆրանսիան և Հունաստանը հրաժարվել են Թուրքիա հրշեջ ինքնաթիռներ ուղարկելուց. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն բողոքել է, թե Ֆրանսիան և Հունաստանը հրաժարվել են Թուրքիա հրշեջ ինքնաթիռներ...