ԱԳՆ-ն պարզաբանել է, թե մոսկովյան ինչ բանակցությունների մասին էր խոսվում ՀՀ ՊՆ նախօրեին տարածված հաղորդագրության մեջ. ArmDaily
Երեկ բախումների մասին ՊՆ հաղոդագրություններից մեկում հաղորդվում էր, որ հակառակորդը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմաններին։ Թե հատկապես ինչ բանակցություններ են նախատեսվում Մոսկվայում, որոնք այնքան կարևոր էին, որ դրանց նախորդել էին 44-օրյա պատերազմից հետո աննախադեպ ծավալ ունեցող բախումները Գեղարքունիքում՝ ոչ դրանից առաջ, ոչ էլ հաջորդիվ չպարզաբանվեց։ ArmDaily.am-ը մոսկովյան բանակցությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով դիմել էր ՀՀ արտգործնախարարություն, մեզ առաջարկել էին գրավոր հարցում ուղարկել։ Լրատվականը հրապարակել է ԱԳՆ-ի Լրատվամիջողների հետ կապի և հանրային դիվանագիության վարչության պետ Սերոբ Բեջանյանից ստացված հարցման պատասանը։
Ըստ այդմ՝ Մոսկվայում հայկական կողմի ներկայացուցիչներն աշխատանքային բնույթի հերթական հանդիպումները և քննարկումներն են ունեցել ՌԴ իրավասու գերատեսչությունների իրենց գործընկերների հետ։ «Հայտնում ենք նաև, որ հայկական և ռուսական կողմերի միջև տարբեր մակարդակներով հանդիպումները և քննարկումները կրում են պարբերական բնույթ և պայմանավորված են տարբեր ուղղություններով երկկողմ օրակարգերի հագեցվածությամբ»։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ կոնգրեսականները հենց նոր ընդունել են օրինագիծ, որով արգելում են Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականները քիչ առաջ քվեարկեցին եւ ընդունեցին օրինագիծ, որն արգելափակում է Ադրբեջանին ց...
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահման...
Հիմա նայեք Ֆիզուլի-Շուշի թունելին ու գետինը մտեք. Բելլա Լալայան
Արցախի նախագահի նախկին թեկնածու, լրագրող Բելլա Լալայանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «30 տարի Ստեփանակերտ -Երեւան ոչ թե...
ՊՆ-ն հայտարարություն տարածեց. հայտնի է, թե ինչ է կատարվել սահմանին
Հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմա...