Թուրքիայից հերքել են Ադրբեջանի հետ թյուրքական բանակ ստեղծելու մասին հայտարարությունները
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ ինքը չի խոսել համատեղ թյուրքական բանակ ստեղծելու վերաբերյալ Բաքվի և Անկարայի միջև բանակցությունների մասին, դեռևս անցկացվում են միայն երկու երկրների համատեղ զորավարժություններ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը նույնպես հայտարարել է, որ Շենթոփը նման հայտարարություն չի արել և որ նրա խոսքը սխալ են փոխանցել:
Մասնավորապես, պատասխանելով համատեղ թյուրքական բանակի հնարավոր ստեղծման մասին հարցին՝ Թուրքիայի մեջլիսի նախագահը պատասխանել է. «Մենք շատ համաձայնագրեր ենք կնքում Ադրբեջանի և Թուրքիայի միջև, այդ թվում և պաշտպանական արտադրության ու ռազմական աջակցության վերաբերյալ: Այդ համաձայնագրերի շրջանակում մեծ աշխատանք է տարվում, այդ թվում և՝ համատեղ զորավարժություններ: Սակայն մեր հիմնական կարգախոսն է, ինչպես ասել էր Հեյդար Ալիևը, «մեկ ազգ, երկու պետություն»: Այս ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում»:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ կոնգրեսականները հենց նոր ընդունել են օրինագիծ, որով արգելում են Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականները քիչ առաջ քվեարկեցին եւ ընդունեցին օրինագիծ, որն արգելափակում է Ադրբեջանին ց...
Հիմա նայեք Ֆիզուլի-Շուշի թունելին ու գետինը մտեք. Բելլա Լալայան
Արցախի նախագահի նախկին թեկնածու, լրագրող Բելլա Լալայանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «30 տարի Ստեփանակերտ -Երեւան ոչ թե...
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահման...
ՊՆ-ն հայտարարություն տարածեց. հայտնի է, թե ինչ է կատարվել սահմանին
Հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմա...