Nissan-ը բախվել է Opel Zafira-ին, այնուհետև գազատար խողովակին. տուժածների մեջ կան երեխաներ
Հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17;10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են Nissan Tiida և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին տեղադրված գազատար խողովակին, իսկ վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ երեխաներ, բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Nissan Tiida-ի վարորդը, ով բախվել է Opel-ին, այնուհետև դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին:
Նմանատիպ հոդվածներ
Դիմակով և նռնակով զինված ավազակային հարձակում Երևանի կենտրոնում
Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Անհյատ անձը, ըստ նախնական տեղեկությունների՝ նռնակով զինվ...
Շորթման գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է շորթման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախա...
Աճառյան փողոցում բախվել են Mercedes-ն ու Honda Fit-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է
Հուլիսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են 60-ամյա Ալեքս...
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ կան վիրավորներ
Այսօր, հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան...