«Իմ քայլը» նորընտիր խմբակցության նիստ է հրավիրել. Armlur
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այս պահին նիստ է անում: Այս մասին հայտնում է Armlur-ը՝ տեղեկացնելով, որ նիստի թեման ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրությունն է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իշխանական ֆրակցիայում այս օրերին դարձյալ թեժ իրավիճակ է:
«Կռվախնձոր է դարձել ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որին հավակնում է ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը, իսկ հիմա էլ դրա համար պայքար է մղում իմքայլական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը: Բայց խմբակցությունը հակված է ընտրելու Նարեկ Զեյնալյանին:
Հետաքրքիր է, որ երկրի համար օրհասական այս իրավիճակում, երբ թշնամին ամբողջ գիշեր կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի սահմանին, հայկական կողմը ունի 3 զոհ, 4 վիրավոր, իսկ իշխանական խմբակցությունը ավելի կարևոր է համարում հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը քննարկել»,- հայտնում է կայքը:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ կոնգրեսականները հենց նոր ընդունել են օրինագիծ, որով արգելում են Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականները քիչ առաջ քվեարկեցին եւ ընդունեցին օրինագիծ, որն արգելափակում է Ադրբեջանին ց...
Հիմա նայեք Ֆիզուլի-Շուշի թունելին ու գետինը մտեք. Բելլա Լալայան
Արցախի նախագահի նախկին թեկնածու, լրագրող Բելլա Լալայանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «30 տարի Ստեփանակերտ -Երեւան ոչ թե...
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահման...
ՊՆ-ն հայտարարություն տարածեց. հայտնի է, թե ինչ է կատարվել սահմանին
Հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմա...