Ոստիկանությունը գնացել է ՄԵղրի, ամեն ինչ քրքրում, որ Մխիթար Զաքարյանի մասին մի բան պեղի. Երեմ Սարգսյան

Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը գնացել ա Մեղրի ու հնարավոր ամեն ինչ քրքրում ա, որ նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի վերաբերյալ մի բան պեղի։ Էս արդեն քանի ամիս ա՝ էս գործին են, գտածները ենթադրյալ վարչական իրավախախտում ա, զոռով համցագործություն են սարքել։

Տղերք, ձեր վրա 2 օր սենց աշխատեն, պատկերացնու՞մ եք ինչ կլինեք»։

Ավելի վաղ նա գրել էր. 

«Ոստիկանների կողմից հանցագործություն կատարելու մասին հաղորդում եմ ներկայացրել 1-02 ծառայությանը։

Հաղորդումն օրենքով սահմանված կարգով պետք է ուղարկվեր ՀՀ հատուկ քննչական ծառայություն, բայց դատախազությունն այն օրենքի կոպիտ խախտմամբ ուղարկել է ոստիկանություն, որ ստուգեն կարգապահական խախտում կատարել են, թե ոչ։ Իրենք արդեն որոշել են, որ հանցագործություն չկա։

Իհարկե՝ նպատակը ժամանակ ձգելն է, ապացույցները ոչնչացնելու համար, բայց ասեմ, որ առնվազն պաշտոնեական անփութության խնդիր ունենալու է նաև նոր օրենքներ հորինած դատախազությունը։

Ոչինչ, ես ապացույց շատ ունեմ։

Հասկանալի է, որ այսպես չէր լինի, եթե խոսքը չվերաբերեր Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի նկատմամբ թույլ տրված ապօրինություններին»։