Հասարակություն
Դավթաշենում «СРБ» տեսակի մարտական նռնակ է հայտնաբերվել
Երևանի Դավթաշեն թաղամասում գտնվող սեփական տներին հարակից տարածքում նռնակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ահազանգն ԱԻՆ–ում ստացել են հուլիսի 27-ին, ժամը 10։25-ի սահմաններում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի սակրավորական խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
«Պարզվել է, որ Դավթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի մոտակայքում հայտնաբերվել է «СРБ» տեսակի մարտական նռնակ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Հուլիսի 2-ից եղանակը կփոխվի․ հայտնի է՝ ինչ է սպասվում
Այս նախագիծը սխալ է․ Սամվել Մարտիրոսյանը չի պատրաստվում նահանջել IMEI-ի հարցում
ԵՄ-ում նոր հարված են պատրաստում Ռուսաստանին․ պահանջում են ամբողջությամբ արգելել ռուսական նավթի ներմուծումը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումները, գտնում է, որ կառույցի որոշումը իրավաչափ է. ԿԸՀ նախագահ
5.0