Գիշերը ՝ժամը 03:30-ի սահմաններում հակառակորդը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հայկական կողմից տուժածներ չկան։
Հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ԶՈՒ-երը 15:30-ից վերսկսել են կրակը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանական ԶՈՒ-երը այսօր ժամը 15:30-ից վերսկսել են կրակը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին Auroranews-ին...
Ադրբեջանը գերի է վերցրել Մարտունու բնակչին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել է ահազանգ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարմ...
ՊԲ զիծառայողը դեռևս չպարզված հանգամանքներում մահացու վիրավորում է ստացել
Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, հյուսիսային ու...
18:40-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ինտենսիվ փոխհրաձգություն է
Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել: Մասնավորապես, ժամը 18...