ՌԴ-ն կարող է ցանկացած հակառակորդի հայտնաբերել եւ անհրաժեշտության դեպքում հարված հասցնել. Վլադիմիր Պուտին
Ռուսաստանը հետեւողականորեն եւ հաջողությամբ կատարելագործում Ռազմածովային սպառազինությունը, կարող է հայտնաբերել ցանկացած հակառակորդին եւ նրան անդառնալի հարված հասցնել, եթե անհրաժեշտ լինի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի գլխավոր ռազմածովային շքերթի մեկնարկից առաջ։
«Ռուսաստանը ամենակարճ ժամկետում իր արժանի տեղն Է զբաղեցրել առաջատար ծովային տերությունների թվում, զարգացման վիթխարի ճանապարհ է անցել համեստ պետրովյան նավակից մինչեւ օվկիանոսի գոտու հզոր նավերն ու հրթիռային ատոմային Սուզանավային հածանավերը, ձեռք է բերել հեռավոր եւ մերձավոր գործողությունների արդյունավետ ծովային ավիացիա, առափնյա պաշտպանության հուսալի համալիրներ, սպառազինությունների նորագույն հիպերձայնային բարձրճշգրիտ համակարգեր, որոնք մինչ այժմ աշխարհում նմանը չունեցող սպառազինություններ են, որոնք մենք կատարելագործում ենք մշտապես եւ հաջողությամբ», - հայտարարել Է նախագահը:
Պուտինն ընդգծել է, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանի ռազմածովային նավատորմն ունի անհրաժեշտ ամեն ինչ՝ հայրենի երկրի եւ սեփական ազգային շահերի երաշխավորված պաշտպանության համար», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:
Այսօր լրանում է ռուսական նավատորմի 325-ամյակը: Գլխավոր ռազմածովային շքերթը Սանկտ Պետերբուրգում անցկացվում է Նևա գետում:
Շքերթի անցկացմանը կմասնակցի 18 նավ և մոտորանավ, այդ թվում՝ դեսանտային, հրթռիակիր մոտորանավերը, սուզանավ, հակաականային պաշտպանության և այլ ռազմանավեր:
Երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն այսօր ավելի վաղ մոտորանավով շրջայց է կատարել նավերի տեղակայման ափամերձ հատվածով և ողջունել անձնակազմերին: